English:

The Free and Open Productivity Suite
New: Apache OpenOffice 4.1.1 released!

Բարի գալուստ OpenOffice.org-ի հայկական էջ

Open Source Armenia թիմը ողջունում է ձեզ։
OpenOffice.org նախագծի հայերեն լոկալիզացման աշխատանքները կատարվում են մեր կողմից։
Մեր հետ կարող եք ծանոթ մեր պաշտոնական էջում՝ www.opensourcearmenia.com

Օրը Իրադարձություն Աղբյուրը
01.11.2005 Սկսել ենք OpenOffice.org 2.0 տարբերակի լոկալիզացիան։ hy.openoffice.org
01.09.2003

Թողարկվեց առաջին լազերային սկավառակը OpenOffice.org.1.1-ի հայերեն տարբերակով։ Սկավառակի վրա կարող եք գտնել 1.1.0 տարբերակը Windows օպերացիոն համակարգի համար և 1.1.1-ը՝ Linux-ի։ Սկավառակները թողարկվել են 1000 օրինակով ու տպագիր Օգտագործողի ձեռնարկ գրքույկի հետ անվճար բաժանվել Հայաստանի տարածքում։ Սկավառակի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ CD-ROM բաժնում։ Սկավառակում տեղ գտած ծրագրային ապահովումները (OpenOffice.org և ոչ միայն) կարող եք բեռնել ու տեղադրել Բեռնումներ էջից։ Հայերեն տարբերակի տեղադրման ու օգտագործման առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

hy.openoffice.org

OpenOffice.org-ը բաց կոդով ծրագրավորման միջազգային նախագիծ է, որի նպատակն է ստեղծել ունիվերսալ գրասենյակային ծրագրային ապահովման փաթեթ, որը կաշխատի բոլոր օպերացիոն համակարգերում, կունենա բաց API-ներ ու XML-ի վրա հիմնված ֆայլերի տարատեսակներ։

OpenOffice.org-ը ծրագրային ապահովումը փաթեթ է, որը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, վեկտորային գրաֆիկայի, HTML փաստաթղթերի ու շնորհանդեսներ խմբագրիչներ և տվյալների բազաների հետ աշխատանքի կազմակերպման գործիքներ։ Իր հնարավորություններով այն համարժեք է մի շարք հայտնի նմանատիպ (ոչ ազատ) ծրագրային ապահովումների և լիիրավ կարող է համարվել նրանց այլընտրանք։ Ծրագրային ապահովման օգտագործումը չի ենթադրում որևէ արտոնագրային կամ այլ վճարում և դուք կարող եք բեռնել ու սկսել կիրառել այն հենց հիմա։

hy-ը OpenOffice.org-ի ենթանախագիծ է, որը նպատակ ունի այն առավել մատչելի դարձնել հայալեզու հասարակության համար։

Այս նախագծի շրջանակներում հիմնական ուշադրությունը դարձվում է հայալեզու օգտագործողների սպասարկման այնպիսի խնդիրների վրա ինչիսիք են.

  • Հայերեն տեղեկատվություն web էջում ու փաստաթղթերում։
  • Հասանելի հայերեն լոկալիզացված փաթեթների տրամադրում։
  • Հայելային ու բեռնման էջերի մասին մասին տեղեկատվություն։
  • Լոկալիզացման ու ծրագրային ապահովման կատարելագործման շարունակական իրագործում։
  • Լեզվաբանական գործիքների (օր.՝ Ուղղագրություն ստուգող) մշակում ու շարունակական կատարելագործում։
  • Ծրագրային ապահովման ներկայացում ու խրախուսում հայալեզու հասարակության մեջ։

hy նախագիծը նպատակ ունի ոչ թէ փոխարինել, այլ՝ լրացնել, առկա OpenOffice.org նախագիծը։ Այդ իսկ պատճառով դուք այստեղ, հնարավոր է, հանդիպեք հղումների նախագծի անգլերեն էջերի վրա։

Ուղղորդում.  աջ կողմում դուք կարող եք գտնել հղումներ hy նախագծի էջերի վրա։
hy էջերը ամրակցված են գլխավոր, առավել ծավալուն OpenOffice.org վեբ կայքի էջերին։ Էջի վերին և ձախակողմյան մասերում կարող եք գտնել հղումներ նրա (անգլալեզու) էջերի վրա։

 

 

 

 
Նախագիծ hy
Ներածություն
Փաթեթները
Նկարագրությունը
Բեռնումներ
CD-ROM
ՈՒղղագրություն
Նախագիծը
Պատմություն
Հարց ու պատասխան
Օգնություն
Փոստային կապ
Գրականություն
Մասնակցությունը
Ինչպե՞ս
Հայտնել սխալի մասին
Հաղորդակցում
Փոստային կապ
Հասցեներ
Այլն
Շնորհակալություն
Արտոնագրեր

Logo ApacheCon Europe 2014

Apache Feather

Copyright & License | Privacy | Website Feedback | Contact Us | Donate | Thanks

Apache, the Apache feather logo, and OpenOffice are trademarks of The Apache Software Foundation. OpenOffice.org and the seagull logo are registered trademarks of The Apache Software Foundation. Other names appearing on the site may be trademarks of their respective owners.