Լեզու

Անվճար և բաց արտադրողականության հավաքակազմ
Թողարկված: Apache OpenOffice 4.1.15

Արտադրանք

Ավելին

Apache OpenOffice Impress

Պաստառի դամփը Apache OpenOffice Impress -ի համար

Տպավորեք ձեր լսարանին ձեր շնորհանդեսներով:

Impress -ը իսկապես ակնառու գործիք է արդյունավետ մուլտիմեդիա շնոհանդեսներ ստեղծելու համար: Ձեր շնորհանդեսները կառանձնանան 2D և 3D տեսահոլովակներով, կունենան հատուկ էֆեկտներ, անիմացիա և բարձր ազդեցության գծանկարչական գործիքներ:

Վարպետ էջերը պարզեցնում են ձեր նյութերը պատրաստելու խնդիրը: Խնայեք էլ ավելի ժամանակը ձևանմուշները ներբեռնելով՝ Կաղապարների մեր պահոցից:

Դիտումների ամբողջական շարքերը աջակցվում են. սահիկներ / ուրվագիծ / Նշումներ / Նյութեր բավարարելու ներկայացնողի և լսարանի բոլոր կարիքները, գումարած ընտրովի բազմաշերտ տեսք՝ բոլոր գործիքները ձեր մատների տակ դնելու համար:

Բազմակի մոնիտորների աջակցություն, որպեսզի ներկայացնողները կարողանան ունենալ լրացուցիչ նյութեր կամ գրառումներ` իրենց սահիկները ներկայացնելիս: Սրա առավելագույնը օգտագործեք ինտեգրված Ներկայացնողի պաստառի միջոցով, որը թույլ է տալիս տեսնել ձեր հաջորդ սահիկները, ինչպես նաև ժամանակը և բանախոսի գրառումները:

Հեշտ օգտագործման գծագրության և գծապատկերի գործիքներ - ձեր շնորհանդեսը համեմելու ամբողջական տեսականի: «Կայանել» ձեր ամենաշատ օգտագործվող նկարչական գործիքները ձեր պաստառի շուրջ, պատրաստ մեկ սեղմումով մուտքի համար:

Սահիկի ցուցադրության շարժապատկերներ և էֆեկտներ կյանքի են կոչում ձեր ներկայացումը: Տառատեսակները ապահովում է ցնցող 2D և 3D պատկերներ տեքստից: Ստեղծեք իրական 3D պատկերներ ապշեցուցիչ արագությամբ և արձագանքեք:

.odp ստանդարտ - Պահպանեք ձեր շնորահնդեսները OpenDocument ձևաչափով` գրասենյակային փաստաթղթերի միջազգային նոր ստանդարտով: Այս XML ձևաչափը նշանակում է, որ դուք կապված չեք Impress-ի օգտագործման հետ։ Դուք կարող եք մուտք գործել ձեր շնորհանդեսներ ցանկացած OpenDocument-ի համատեղելի ծրագրակազմից։

.ppt & .pptx աջակցություն - Իհարկե, ազատ եք ներմուծել ձեր հին Microsoft PowerPoint շնորհանդեսները, կամ ձեր աշխատանքը պահեք PowerPoint ձևաչափով այն մարդկանց ուղարկելու համար, ովքեր դեռ օգտագործում են Microsoft-ի արտադրանքը:

Flash .swf աջակցություն - Այլընտրանքորեն, օգտագործեք Impress-ի ներկառուցված ունակությունը` ձեր շնորհանդեսների Flash տարբերակները ստեղծելու համար:

Apache Software Foundation

Copyright & License | Privacy | Contact Us | Donate | Thanks

Apache, OpenOffice, OpenOffice.org and the seagull logo are registered trademarks of The Apache Software Foundation. The Apache feather logo is a trademark of The Apache Software Foundation. Other names appearing on the site may be trademarks of their respective owners.