English:

The Free and Open Productivity Suite
New: Apache OpenOffice 4.1.1 released!

OpenOffice.org-ի մասին

OpenOffice.org-ը գրասենյակային ծրագրային փաթեթ է, որն ազատ է յուրաքանչյուրի համար։

Այն կազմված է հետևյալ բաղադրիչներից՝

  • Writer (տեքստային ու HTML խմբագրիչ)։
  • Calc (հաշվաթերթ)։
  • Draw (վեկտորական գրաֆիկայի խմբագրիչ)։
  • Impress (ներկայացումների կազմակերպիչ)։
  • Բանաձևերի խմբագրիչ։
  • Շտեմարանների հետ աշխատանքի կազմակերպման բաղադրիչ։

Իր հնարավորություններով OpenOffice.org-ը լիովին համադրելի ու համատեղելի է հայտնի (ոչ ազատ) գրասենյակային ծրագրային ապահովումներին, այնպիսին ինչպիսին է MS-Office-ը։

Առավել մանրամասն ծրագրի հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դուք հեշտությամբ կարող եք օգտագործել MS-Office (Word, Excel, Powerpoint) փաստաթղթերը՝ խմբագրել ու պահպանել դրանք իրենց օրիգինալ ֆորմատներով։ OpenOffice.org-ի հիմնական սահմանափակումը կայանում է նրանում, որ դուք չեք կարող կիրառել MS-Office փաստաթղթերի մակրոները։ Սակայն OpenOffice.org-ով փաստաթղթերի խմբագրումից հետո էլ դրանք պահպանվում են, և կարող նորից օգտագործվել MS-Office-ի աշխատանքային տիրույթում։ Սա իրոք մեծ հաջողություն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, MS Office ֆայլերի կառուցվածքը դեռ ընդհանուր առմամբ գաղտնիք է (Microsoft-ը երբևէ դրանք չի հրապարակել)։ Եթե դուք ունեք MS-Office փաստաթուղթ, որը ճշգրիտ չի բացվում OpenOffice.org-ի միջոցով, հայտնեք այդ  սխալի մասին ծրագիրը մշակողներին, որը հնարավորություն կտա ուղղել ու կատարելագործել այն։

OpenOffice.org նախագիծը գտնվում է մշտական կատարելագործման գործընթացում։ Այն ավարտված չէ դեռ հնարավոր են սխալներ ու անճշտություններ, սակայն շատ խնդիրների համար արդեն 1.0 տարբերակը գերազանց լուծում է։

StarOffice 6.0 և OpenOffice.org 1.0

Այն դեպքերում, երբ դուք կարիք ունեք երաշխիքային (արտոնագրով նախատեսվող) սպասարկման կամ ձեր ընկերության մարտավարությունը բացառում է ազատ ծրագրային ապահովման օգտագործումը և ձեր համար կարևոր չէ մայրենի լեզվով ծրագրային ապահովման օգտագործումը, ձեզ կարող է հետաքրքրել StarOffice 6.0 նախագիծը։ Այն, հնարավոր է, չունենա ձեր մայրենիով տարբերակ և դուք պետք է ընտրեք առավել ընդունելի այլ լեզվով որևէ մեկը։ StarOffice 6.0-ը հիմնված է նույն ծրագրային կոդի վրա ինչ-որ OpenOffice.org-ը, սակայն իր մեջ ընդգրկում է այլ ոչ ազատ բաղադրիչներ, ինչպես օրինակ բառարաններ, ձևանմուշներ և այլն։ Արտոնագրի արժեքը, համեմատած իր համարժեք ծրագրային փաթեթների, մեծ չէ (մոտ 100€)։ Արտոնագրով դուք նաև ստանում եք պաշտոնական սպասարկում Sun-ի կողմից։ Մանրամասների համար այցելեք Sun Microsystems վեբ կայք։

 

 

 

 
Նախագիծ hy
Ներածություն
Փաթեթները
Նկարագրությունը
Բեռնումներ
CD-ROM
ՈՒղղագրություն
Նախագիծը
Պատմություն
Հարց ու պատասխան
Օգնություն
Փոստային կապ
Գրականություն
Մասնակցությունը
Ինչպե՞ս
Հայտնել սխալի մասին
Հաղորդակցում
Փոստային կապ
Հասցեներ
Այլն
Շնորհակալություն
Արտոնագրեր

Apache Software Foundation

Copyright & License | Privacy | Website Feedback | Contact Us | Donate | Thanks

Apache, the Apache feather logo, and OpenOffice are trademarks of The Apache Software Foundation. OpenOffice.org and the seagull logo are registered trademarks of The Apache Software Foundation. Other names appearing on the site may be trademarks of their respective owners.